Հսկա մազոտ հրեշի, որը նման է մարդու, գաղտնիքը մարդկանց հանգիստ չի տալիս հարյուրամյակներ։ Շատ ժողովուրդներ հիշատակումներ ունեն այս արարածի մասին, սակայն ժամանակակից գիտությունը հուսալիորեն հաստատել նրա գոյությունը չի կարողանում։ Սակայն այս պնդումը չի խոչընդոտում որսորդներին ու մարդկանց՝ փնտրել այս խորհրդավոր արարածին։

1. Ձնեմարդի, որին այլ կերպ յեթի են անվանում, մասին լեգենդներ պտտվում են աշխարհի տարբեր անկյուններում։ Հիմալայներում դրան անվանում են յեթի, ԱՄՆ-ում՝ բիգֆութ, մեզ մոտ՝ պարզապես ձնեմարդ։

2. Նեպալյան «շերպա» ժողովրդի նախապատմական ժամանակների մասին լեգենդներում և պատմություններում յեթին կարևոր տեղ է զբաղեցնում։ Հնդկական շատ ցեղեր պատմություններ ունեն «վայրի» մարդու մասին, որը բռնում էր ձկնորսերի բռնած ձկները ցանցերից։ Մալայզիայում ձնեմարդուն, ինչպես անվանում են ոգուն, որն իրարից հեռու տեղակայված ատամներ ունի, համարում են աստվածություն։

3. Կախված այն հանգամանքից, թե որտեղ են ապրում կրիպտիդները, կան նրա արտաքին տեսքի տարատեսակ նկարագրություններ։ ԱՄՆ-ում այս արարծը հսկայական չափսեր ունի, նման է միաժամանակ և՛ մարդու, և՛ կապիկի, ապրում է անտառում։

4. Հիմալայներում կրիպտիդները նման են վիթխարի արջերի։ Յեթիների կերպարը հիմնականում այսպես է բնութագրվում. ավելի քան 2մ բարձրության հասակ ունեցող արարածներ, խիտ, շագանակագույն կամ խարտյաշ մորթիով, որը պատում է ողջ մարմինը և հսկայական թաթերով՝ 40-60 սմ։ Աչքերը խորը թաքնված են խիտ հոնքերի տակ։

5. Նեպալի վանքերից մեկում պահպանում են արտասովոր մասունք՝ ձնեմարդու գլխամաշկ։

6. Առաջին արշավախումբն ուղևորվեց խորհրդավոր ձնեմարդու հետևից 1954-ին։ Հիմալայներում արշավախումբը գլխավորում էր Ռալֆ Իզզարդան, իսկ ֆինանսական միջոցներով ապահովում էր «Դեյլի մեյլ» պարբերականը։ Յեթիների գոյության հստակ ապացույցներ գտնել չհաջողվեց, և գլխավոր արդյունքը դարձավ ամսագրում հոդվածների շարքը, արշավախմբի ղեկավարի և կենսաբան Սթոնորի գրքերը, որոնք թարգմանվել են շատ լեզուներով։

7. Հասարակության շրջանում հետաքրքրության առաջին ալիքը այս արարածի նկատմամբ բարձրացավ 1958-ին։ Այդ ժամանակ ամերիկյան թերթերում հայտնվեցին հսկայական ոտնաթաթերի հետքերի լուսանկարներ, որոնք արել էր Ջերալդ Քրյուն այս շինությունից, որտեղ աշխատում էր։ Ճիշտ է, ավելի ուշ պարզվեց, որ հետքերը կեղծ էին, սակայն մարդկանց մոտ հետաքրքրությունը շարունակեց մնալ։

8. Ոչ միայնամերիկացիների շրջանում, այլև ողջ աշխարհում իրական բում առաջացրեց տեսահոլովակը, որը նկարահանվել էր Կալիֆորնիայի ազգային արգելավայրում 1967-ին։ Հոլովակում հստակորեն երևում էր մեծ չափսերի մի ֆիգուր, որն իրենից միաժամանկ ներկայացնում էր մարդ ու կապիկ և քայլում էր անտառում։ Տեսահոլովակի վավերականության մասին վեճեր ընթանում են մինչ օրս, հատկապես երբ սկսեցին լուրեր տարածվել, որ ֆիգուրը յեթիի նմանակն էր։

9. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բրայան Սայքսի կարծիքով յեթին հնագույն բևեռային արջ է։ Նրա պնդումը հիմնված է այնպիսի մազերի ԴՆԹ-ի ուսումնասիրության վրա, որոնք հնարավոր է՝ պատկանում էին ենթադրյալ յեթիին։ Բութանում և Լադակհ շրջանում գտնված կերպարները հետազոտելով՝ նա եկել է եզրակացության, որ յեթին գենետիկորեն համապատասխանում է բևեռային արջին։

10. Ներկայումս աշխարհի տարբեր անկյուններում «բիգֆութի» շատ որսորդներ կան, իսկ Արիզոնա նահանգում անգամ 1 մլն դոլար մրցանակ են խոստացել նրան, ով կգտնի կենդանի արարածին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել