Ես երբևէ չեմ գերագնահատել Լիբերմանի դերակատարությունը Հայաստան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման և խորացման հարցում: Լիբերմանն ունի որոշակի դերակատարություն Իսրայելի ներքաղաքական կյանքում, բայց դա բավական նեղ դերակատարություն է: Նրա քաղաքական գործունեությունն ու նրա հավակնությունները շատ սահմանափակ են: Ակնհայտ է, որ այնտեղ կա իշխող կոալիցիա և վարչապետ, որն ունի բավականին բարձր ժողովրդականություն երկրի ներսում, և այնտեղ Լիբերմանի ձայնը խիստ սահմանափակ է:
Պետք է նաև նկատել, որ Լիբերմանն իր բնույթով անզիջում քաղաքական գործիչ է, իսկ դա քաղաքական տեսանկյունից անընդունելի դերակատարություն է, որևէ կերպ նրա դիրքորոշումը չի կարող միանշանակ լինել Իսրայելի իշխանությունների համար:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել