Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտը» վերջին մարզումն է անցկացրել սեփական ստադիոնում և մեկնել Թբիլիսի, որտեղ ստուգողական հանդիպում կանցկացնի տեղի «Դինամոյի» հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Վրաստանի մայրաքաղաքում «Ալաշկերտի» պատվիրակությունը կհանգրվանի Golden Palace հյուրանոցում:

«Դինամո»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 18-ին, Թբիլիսիի «Զեստաֆոնի» մարզաբազայում և կմեկնարկի 15:00-ին:

Ի դեպ, այս մարզաբազայում իր մարզումներն է անցկացնում Վրաստանի ազգային հավաքականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել