Tert.am-ը գրում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ծանր շաբաթն օգնել է հաղթահարել մեկ բաժակ վիսկին: Կառավարության ղեկավարն այդ մասին խոստովանել է Daily Mail-ին տված հարցազրույցում:
Չորեքշաբթի երեկոյան Բրիտանիայի կառավարությունը հինգ ժամ տևած բանավեճից հետո հաստատել էր ԵՄ-ի հետ պայմանագրի դրույթները, որոնք հստակեցնում էին առաջիկա «ամուսնալուծության» պայմանները: Թերեզա Մեյը կարողացել էր համոզել  մեծամասնությանն աջակցել փաստաթղթին, սակայն, այնուամենայնիվ, կառավարության որոշ անդամներ անհամաձայնություն էին հայտնել և հրաժարական տվել զբաղեցրած պաշտոններից:
Ըստ Մեյի՝ այդ օրը երեկոյան տանն իրեն սպասում էի ամուսինը՝ Ֆիլիպպ Մեյը, ով անմիջապես ալկոհոլային խմիչք էր առաջարկել: «Այդ մի քանի օրը շատ ծանր էր, և երբ ես տուն վերադարձա, մոտավորապես ժամը 11-ին, առաջին բանը, որ արեց ֆիլիպպը, ինձ վիսկի լցնելն էր», - ասել է քաղաքական գործիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել