Operativ.am-ը գրում է

Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում անտառային հրդեհի արդյունքում անհայտ կորածների թիվը հասել է 631-ի: 63 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Մարդկանց ցանկը, որոնց գտնվելու վայրը անհայտ է իշխանություններին, համալրվել է ավելի քան երեք հարյուր նոր անուններով, երբ հրշեջները ուսումնասիրել են այրված Փարադայս, Մագալիա և Կոնկաու քաղաքները: Կորածների թիվը մշտապես փոփոխվում է, ինչ-որ մեկը ինքն է հայտնում իր գտնվելու տեղը, իսկ ինչ-որ մեկը հայտնաբերվում է այրված մնացորդներով:

Հիշեցնենք, որ Camp Fire հրդեհը դարձել է նահանգի պատմության մեջ ամենամահաբերն ու ավերիչը՝ ոչնչացնելով 560 հազար քառակուսի մետր տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել