Արցախյան պատերազմի տարիների օբյեկտիվորեն առաջացած ՛՛նորաձեւությունը՛՛ մորուքներն ու կամուֆլյաժային, խակի գույն ատրիբուտներն էին, երբ քաղաքում հանդիպում էինք, ակամա ակնածանք կար։
Անցան տարիներ, այդ բրդոտ ու սարերից կռված իջած հարգանք վաստակած մշակույթը փոխարինվեց սպիտակ օձիգավորների, եկան ՛՛արհեստավարժների՛՛ կառավարությունը՝ իբր ավելի երիտասարդ ու նոր։ Եկավ Ռոբերտ Քոչարյանը՝ Կասյա Աբգարյանի ներդրած ազդեցիկ շորտիկ մայկայով՝ բասկեբոլ խաղաց ու նաեւ մի քանի անգամ կոպիտ պատասխանեց ադրբեջանցիներին, եւ տարածեցին այդ հուժկու պատասխանը թշնամու լրագրողին ու տարածեցի՜ն, ու ժողովուրդը հանգստացավ, որ պաշտպանված է, ուժեղ լիդեր ունի։ Ու հետո նկատվեց երկար ու ձիգ ճահիճը։ Եկավ Սերժ Սարգսյանը, որի կառավարության շրջանի ամենասպեցիֆիկ ու բնորոշ բանը գտնելու համար երկար մտածեցի ու գտա՝ փչացնելու էպոխա։ Ոչ թե վոյին, ագրեսիվ ու ցուցադրական պատժիչ, այլ՝ դանդա՜ղ, մտածված ու փակ․․․ լատենտ ինֆեկցիայի պես՝ ախտահարելով օրգաններդ, այդպես էլ պետականության համակարգը, ու ավելի սարսափելի՝ մարդկանց։ Փչացրեց շատերին ու կառուցեց դրանց վրա իրականությունից դուրս իր բուրգը։ Ամեն առաջ եկած առողջ կադրի ոչնչացրեց՝ կամ իր կողք տանելով կամ ստեղծված իրավիճակում երիտաասարդ կադրը երկրից ստիպված դուրս գալով, պայքարողներն էլ՝ մարգինալացած։ 
Ճահճից դուրս գալու համար եւս կամուֆլյաժ պետք եկավ, նույնիսկ մորուք պահել։ 
Հեղափոխությունը չէ, բայց մարդկանց փոփոխություն կատարված է, եւ կրկին սպիտակ օձիգ հագնելու ժամանակն է, նոր համակարգ ու արժեքներ ստեղծելու, ասել է թե ՍԱՓՐՎԵԼՈՒ ժամանակն է։ Նաեւ ՛՛դուխով՛ բառին տալով իր արժանիքները՝ տեղադրել հեղափոխության ապագա թանգարանում, փոխել անցնել դեպի ավելի ցիվիլին տրամադրող եզրույթի։ 
Ասածս ինչ է, սափրվե՞ք գուցե եւ
ոչ թե դեպի ՛՛հետ՛՛ /արժեքային / այլ մարդակենտրոն կարգախոսներ ունեցեք, առանց սիրատոչոր բառերի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել