Ես անկեղծորեն երկու բան չհասկացա.

1) Ինչո՞ւ տապալեցին Ամենայն հայոց կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։ Եղել է փաստ՝ վեհափառի վրա հարձակում, և դրան եղել է արձագանք օրենսդրական նախաձեռնության ձևով (լավ կլիներ՝ բոլոր խմբակցությունները լինեին նախաձեռնողները)։ Ինձ մնար՝ նախագծում կներառեի նաև Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի պահպանությունը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում։

2) Ինչո՞ւ են շատերը համարում այս իրոք կարևոր հարցը հարցերի հարց։ Հիմա չքվեարկեցին, հետո կքվեարկեն։ Ի՞նչ է եղել որ։ Կարելի է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով նախաձեռնել ստորագրահավաք, հավաքել 50 հազար ստորագրություն, և հանգիստ, համերաշխ ձևով նախագիծը նորից դնել ԱԺ սեղանին։ Չընդունեն՝ ևս 300 հազար ստորագրություն ու հանրաքվե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել