Զգում եմ, որ մի փոքր լարվում են Փաշինյանի և Լուկաշենկոյի հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում, ու այդ ամենի հետևում երևում են Ալիևի ականջները: Վերջինս ամեն գնով փորձ է կատարել ազդել ՀԱՊԿ անդամ երկրների քննարկումների վրա հենց Լուկաշենկոյի կամ Նազարբաևի օգնությամբ:

Փաշինյանն այսօր անդրադարձել է Բելառուսի և Ադրբեջանի դեսպանի միջև տեղի ունեցած խոսակցությանը: Նա նշել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից, ՀԱՊԿ անդամ երկրների պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահը:

Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարել է, որ Բելառուսի նախագահը ոչ պրոֆեսիոնալ է իրեն պահել, երբ փակ հանդիպման ժամանակ խոսակցության մասին պատմել է երրորդ երկրի ներկայացուցչին, ով ընդհանրապես այդ կազմակերպության անդամ չէ: Նույնը վերաբերում է նաև Ղազախստանի նախագահին, ով փակ հանդիպումից հետո հայտարարել էր, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը: Ըստ Փաշինյանի՝ այդ հայտարարությունը հակասում է ՀԱՊԿ անդամ երկրների պայմանավորվածությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել