Մահը մեր աշխարհի ամենամեծ առեղծվածներից մեկն է։ Ոչ ոք հստակորեն չի կարող ասել, թե ինչ է տեղի ունենում մահանալուց հետո։ Գիտնականներն ամեն ինչ անում են դա պարզելու համար, սակայն պատասխաններ ստանալու փոխարեն նրանց մոտ ավելի շատ հարցեր են առաջանում։

Առաջին կարևոր խնդիրը վերաբերում է կլինիկական մահին։ Շատ մարդիկ ասում են, որ  դուրս են գալիս իրենց մարմնից, սպիտակ լույս են տեսնում, լսում են երաժշտություն, սավառնում են օդում և շատ այլ բաներ։ Այս ամենը չի կարելի տեսիլք անվանել, քանի որ դրանք տեղի են ունենում այն ժամանակ, երբ ուղեղն ու սիրտն այլևս չեն գործում։

Առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ է տեղի ունենում գիտակցության հետ ֆիզոլոգիական մահից հետո։ Համաձայն ամենահեղինակավոր մասնագետներից մեկի՝ Սեմ Պարնիայի հետազոտության մարդիկ մահանալուց հետո՝ 10 ժամվա ընթացքում, կարող են հարություն առնել։ Այստեղից կարելի է ենթադրել, որ անգամ մահանալուց հետո մեր գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ։

Չնայած այն բանին, որ արդեն մի քանի հազարամյակ է՝ փորձում ենք հասկանալ մահվան էությունը, այնուամենայնիվ, մենք շատ քիչ բան գիտենք նրա մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել