Tert.am-ը գրում է.

Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 վթարի հետևանքով զոհված բժիշկ Ռիո Նանդա Պուրտամայի ծնողները դատի են տվել ավիաշինարարական ընկերությանը:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Boeing-ի դեմ հայցը գրանցվել է նախօրեին Իլինոյս նահանգի դատարանում: Հայցվորները պնդում են, որ ավիաշինարարը ճիշտ փաստաթղթեր չի տրամադրել տվյալ մոդելի օդանավի ավտոպիլոտ համակարգում արված փոփոխությունների մասին, ինչը կարող էր ավիավթարի պատճառ դառնալ:  

«Boeing-ը չի նախազգուշացրել Lion Air ավիաընկերությանն ու դրա օդաչուներին ինքաթիռի ոչ անվտանգ վիճակի մասին, որը պայմանավորված է եղել ավտոպիլոտ համակարգում արված փոփոխություններով», - ասվում է դատական հայցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել