Տղամարդու համար կարևորն իր աշխատանքն ու իր կնոջը գտնելն են։

Երբեմն նույնիսկ ավելի դժվար է կնոջը գտնելը։ Եվ մեծ երջանկություն է հանդիպել այնպիսի կնոջ, որը երջանկություն կբերի։ Եթե հանդիպել եք, կարևոր չէ, թե նա քանի տարեկան է, գեղեցիկ է, թե ոչ, բնավորությունը լավն է, թե չէ. նա հենց այն կինն է, որը պետք է տղամարդուն։ Եվ նա անմիջապես կճանաչի նրան իր սրտում և կսիրի։

Մոլի Բրաունը, որը հայտնի է իր խիզախությամբ խորտակվող «Տիտանիկի» վրա, երիտասարդ տարիներին ցանկացել էր ամուսնանալ հարուստ տղամարդու հետ, քանի որ ինքն աղքատ էր։ Սակայն հետո որոշում է ամուսնանալ սիրելով, աղքատ տղամարդու հետ։ Նա այսպես էր դատում. պետք է փորձենք միասին հարստանալ։ Եվ նա կարծես թե ջանացել էր, քանի որ իր ամուսինը ոսկու հանք էր գտել և անասելի հարստացել էր։Related image

Ագաթա Քրիստին երկրորդ անգամ ամուսնացել է երիտասարդ հնէաբանի հետ, որն իրենից 16 տարի փոքր էր։ Այդ ժամանակ դա չտեսնված բան էր։ Ագաթան երիտասարդ չէր և ոչ էլ շատ գեղեցիկ, սակայն մեծ երջանկություն բերեց իր ամուսնուն. անհայտ հնէաբանը պեղումներ սկսեց անել այնտեղ, որտեղ խորհուրդ էր տվել Ագաթան և հին թագավորության հետքեր հայտնաբերեց, շատ գանձեր գտավ, համբավ ձեռք բերեց և ապահովված մարդ ու հարգված գիտնական դարձավ։

Իսկ Ժոզեֆինան, չնայած դավաճանում էր Նապոլեոնին, այնքան բարենպաստ է ազդել նրա ճակատագրի վրա, որ հասարակ ծառայողից նա կայսր դարձավ և աշխարհի կեսը գրավեց։ Հետո նրանք բաժանվեցին, և երջանկությունը լքեց Նապոլեոնին…

Այնպես որ, կան կանայք, որոնք երջանկություն են բերում։ Գրեթե բոլոր հայտնի մարդկանց կանայք այդպիսին են եղել։ Կարևորը քո կնոջը գտնելն ու շուտ ամուսնանալն է և փորել այնտեղ, որտեղ նա կասի. այնտեղ հաստատ ոսկու հանք կա և այլ գանձեր՝ երջանկություն, հարստություն, փառք և բարգավաճում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել