Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում խուզարկություններ է իրականացրել «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման անդամների տներում, այս մասին հաղորդել է "Россия-24" հեռուստաալիքը:

Նշենք, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման գործունեությունը ՌԴ-ում օրենքով արգելված է:

Հայտնի է, որ գործողության շրջանակներում ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են Ղրիմում շարժման ցանցի ղեկավարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել