Politik.am-ը գրում է․

Politik.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից փորձել է տեղեկանալ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը պետական միջոցներով պաշտպանելու նախագիծին ինչու՞ ձեռնպահ քվեարկեցին,  ո՞րն էր նման քվեարկության մոտիվացիան։

«Եթե դուք հիշում եք, ինչ-որ մի պահի այսօր ԱԺ նիստը ուղղակի վերածվեց քաոսի, երբ հասկանալի չէր, թե ինչ հարց է դրվում քվեարկության, քանզի Հանրապետական խմբակցության պատգամավորները հետեւողականորեն տապալում էին բոլոր նախագծերի քվեարկությունները։ Տեղի է ունեցել ընդամենը պարզ թյուրիմացություն, եւ այդ մասին բարձրաձայնեց նաեւ մեր գործընկեր Գեւորգ Պետրոսյանը, որովհետեւ մի պահ անգամ հասկանալի չէր, եթե նիստը նախագահողը ինչ հարց է դնում քվեարկության։ Մենք մեծագույն հարգանք ունենք Հայ Առաքելական եղեկեցու հանդեպ եւ դա որևէ մեկը կասկածի տակ առնել չի կարող: Գագիկ Ծառուկյանը, ով մեկ տասնյակ եկեղեցի է կառուցել մեր երկրում ու շարունակում է կառուցել, ով հավատքի մարդ է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ մեր խմբակցությունը, դեմ լիներ հայ առաքելական եկեղեցու ամրությանն ու հզորացմանը միտված որևէ նախագծի: Պարզապես այս դեպքում ներկայացված նախագիծը խիստ թերի էր, և այդ իսկ պատճառով մենք արդեն իսկ հանձնարարել ենք Ծառուկյան խմբակցության փորձագետներին պատրաստել օրենքի նախագիծ, որը հստակ կամրագրի ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքները: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս հարցը քննարկվի ամենասեղմ ժամկետներում, ընդհուպ առաջիկա արտահերթում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել