Ամերիկյան Time շաբաթաթերթը կազմել է 2018թ․ լավագույն ֆիլմերի տասնյակը։ Ցուցակը հրապարակվել է ամսագրի կայքում։

Ցուցակը գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։ Սև-սպիտակ ֆիլմի սյուժեն ընդգրկում է 1970-ականների սկզբին Մեխիկոյում ապահովված ընտանիքի կյանքի պատմությունը, որտեղ որպես աշխատում էր սպասուհի Կլեոն։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Կլինե՞ս իմ հարևանը» ֆիլմը, որը նվիրված է ամերիկյան հեռուստատեսային դերասանին, որ ԱՄՆ-ում հայտնի է «Պարոն Ռոջերսի հարևանությունը» մանկական հաղորդման միջոցով։ «Քահանայի օրագիրը» ֆիլմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Այս տարվա լավագույն ֆիլմերի հնգյակում ընդգրկվել են նաև «Ութերորդ դասարան» և «Սիրուհի» ֆիլմերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել