Հնդկաստանի հյուսիսում՝ Ագրա քաղաքում, կապիկը սպանել է 12 օրական նորածնին՝ տեղեկացնում է BBC-ն։

Մայրը տանը կրծքով կերակրել է երեխային, երբ կապիկը ներխուժել է տուն, մոր ձեռքից խլել երեխային։ Երեխային գտել են հարևանի տան տանիքին։ Կապիկը կծել էր նրա գլուխը, և երեխան մահացել է հիվանդանոցում։

Սա Ագրայի շրջանում կապիկների հարձակման առաջին դեպքը չէ։ Երկու ամիս առաջ նույնպես կապիկը հարձակվել էր փոքրիկ երեխայի վրա Թաջ Մահալի շրջակայքում։

Տեղացի ակտիվիստներից մեկը հայտարարել է, որ կապիկների ագրեսիան պայմանավորված է նրանով, որ մարդիկ գրավում են նրանց տարածքները՝ շինություններ կառուցելով, և նրանք ներխուժում են մարդկանց բնակավայրեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել