Նոյեմբերի գալստյան հետ միասին խանութներում հայտնվում է աշնան վերջին միրգը՝ խուրման (լատ. Diospyros)։ Քաղցր կամ տտիպ այս «աստվածների կերակուրը», ինչպես այն թարգմանվում է լատիներենից, իրոք շատ համեղ է և վիտամինների ու միկրոէլեմենտների իսկական շտեմարան է հանդիսանում։ Այն օգտակար է տեսողության, թոքերի, սրտի և երիկամների համար։

Սակայն, չնայած բազմաթիվ օգտակար հատկություններին, խուրման կարող է նաև վնասել առողջությանը, հատկապես այն դեպքերում, երբ օգտագործվում է ոչ հասուն վիճակում։

Առողջության համար խուրմայի վնասակարությունը կապված է ոչ հասուն պտուղներում դաբաղանյութ հանդիսացող տանինի բարձր պարունակությամբ։ Անվանումն առաջացել է ֆրանսերեն «tanner» բառից, որ թարգմանաբար «մաշկի դաբաղում» է նշանակում։

Տանինի մեծ չափաբաժինները կարող են բերել մարսողության խանգարումների, լյարդի և երիկամների դիսֆունկցիայի։ Դաբաղաթթվի ավելցուկը խոչընդոտում է օգտակար միներալների յուրացմանը, մասնավորապես՝ երկաթի, որը կարող է սակավարյունության հանգեցնել։

Խուրմա խորհուրդ չի տրվում ուտել՝

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց։

Խուրմայից լավ կլինի, որ հրաժարվեն ենթաստամոքսային գեղձի և տասներկումատնյա աղիքի հիվանդություններ ունեցող մարդիկ։

Մարդիկ, որոնք գիրանալու հակվածություն ունեն, քանի որ խուրման խոչընդոտում է օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությանը։

Խուրման նաև հակացուցված է փոքր երեխաներին։

Խուրմայից պետք է զգուշանան նաև հղիներն ու կերակրող մայրերը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։Image result

Յոդի նկատմամբ բարձր զգայունություն ունեցող մարդկանց նույնպես խուրման կարող է ալերգիկ հետևանքների հանգեցնել։

Շաքարախտով հիվանդների մոտ խուրման կարող է կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի տոկոսը։

Խուրման նաև ճնշում իջեցնող հատկություն ունի։ Այդ պատճառով հիպոտոնիայի հակվածություն ունեցող մարդիկ չպետք է այն օրական 1-2 հատից ավել ուտեն։

Այս ամենը, սակայն, չի ենթադրում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել այս արժեքավոր մրգից։ Պարզապես ամեն լավ բան պետք է չափից մեջ օգտագործել, և չմոռանաք նաև, որ խուրմայի հետ խորհուրդ չի տրվում կաթ խմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել