Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։

Հիշեցնենք, որ ԼԿՀ նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նրան հաջորդում են Մանե Թանդիլյանը և Արման Բաբաջանյանը։

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանը և Աննա Կոստանյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել