Tert.am-ը գրում է.

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կալանավորման փաստը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու համար հիմքեր կան։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

«Նման հիմքեր, միանշանակ, կան, ավելին՝ բացահայտ առկա են և՛ դատարանների գործողություններում, և՛ նախաքննության  մարմնի գործողություններում»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Հարությունյանը նշեց, որ այս պահին դեռևս նման որոշում չկա։ Նրա խոսքով՝ դեռևս չեն ստացել նաև Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը։

«Այս պահին չեմ կարող ասել՝ կբողոքարկվի վճռաբեկ դատարանի որոշումը ՄԻԵԴ-ում, թե ոչ։ Անհամբեր սպասում ենք  Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը, որը ստանալուց հետո նոր վերջնական որոշում կկայացնենք»,- եզրափակեց Արմեն Հարությունյանը։

Նշենք, որ երեկ Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել