Maetips-ը նշում է, որ այն մարդիկ, ովքեր խելացի են և բարձր ինտելեկտ ունեն, հակված չեն ֆիզիկական աշխատանք կատարելու:

Գիտնականները հետազոտել են 60 ուսանողի. նրանցից մի քանիսը խելացի են, իսկ մնացածները՝ ոչ այնքան:

Գիտնականները նրանց 1 շաբաթ անընդմեջ հետևել են: Պարզվել է, որ ամենաակտիվը նրանք են, ովքեր ցածր գնահատական ունեն: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարձր ինտելեկտով մարդիկ այդքան էլ չեն սիրում ֆիզիկական աշխատանք կատարել: 

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շատ ապացույցներ կան, որ շատ հանճարներ սպորտով չեն զբաղվել, և ֆիզիկական ակտիվություն չի նկատվել:

Սակայն ամենահանճարներին պետք է հիշեցնել, որ ֆիզիկական զբաղվածությունը շատ կարևոր է առողջությունը պահպանելու համար և օգնում է պայքարել ճարպակալման դեմ: Շատ հիվանդություններ կապված են ֆիզիկական ակտիվության հետ:

Ի դեպ, կա և այլընտրանքային հետազոտություն, որտեղ ասվում է, որ տղամարդկանց, ովքեր ֆիզիկապես պասիվ են, մահանալու ռիսկը 18%-ով մեծանում է, քան նրանց, ովքեր ֆիզիկապես շատ ակտիվ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել