Panorama.am-ը գրում է.

Ի թիվս այլ նախագծերի՝ այսօր ԱԺ-ում չընդունվեց նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ հարցը վերաքվեարկման էր դրվել, քանի որ առաջին քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը, դեմ քվեարկելուց հետո հայտարարել էր, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:

Առաջին քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը նշեց, որ այս նախագիծը շատ կարևոր էր. «Ես նաև զուգահեռ այլ նախաձեռնություն էի ներկայացրել, և անհասկանալի էր կառավարության բացասական վերաբերմունքը  թե´ այս, թե´ իմ նախաձեռնությունների նկատմամբ: Սրա նպատակն այն էր, որ կրոնական կազմակերպությունները, մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքը զերծ պահեինք բռնի բողոքներից»:

Նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում սահմանափակել հավաքների անցկացումը, եթե եկեղեցու համաձայնությունը չկա:

Խորհրդարանը չընդունեց նաև նույն հեղինակների «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

ԱԺ դահլիճում բուռն քննարկում ծավալվեց: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա վերկուսակցական նախագիծ է, որն ապահովելու է կաթողիկոսի պետական պաշտպանությունը.  «Մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում Հայ առաքելական եկեղեցուն, և աղանդավորական շարժումներն այս ամիսների ընթացքում  գլուխ են բարձրացրել: Սա մտահոգիչ է, ցավում եմ, որ այս կարևոր նախաձեռնությունը տապալվեց»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն իր հերթին պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը ՝ տեսնելու համար, թե որ խմբակցությունը դեմ քվեարկեց. «Ուզում ենք հստակ իմանալ՝ ովքեր են մեր արժեհամակարգին դեմ գործողություններ կատարում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել