Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ոչ մի զարմանալի բան չի տեսնում այ բանում, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցութւյան առաջնորդը ակտիվորեն մասնակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական արշավին. հայտնում է Грузия-Онлайн-ը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ իշխող «վրացական երազանք» կուսակցությունը, որը պաշտոնապես աջակցում է Սալոմե Զուրաբիշվիլիին, ով անկախ թեկնածու է, որոշել է փոխել փիառ-ռազմավարությունը: Թբիլիսիի փողոցներում այսօր հայտնվել են պաստառներ, որոնց վրա Զուրաբիշվիլիի փոխարեն պատկերված է  իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

 ««Վրացական երազանք»-ի քաղաքական թիմը աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, հետևաբար, բնական է, որ մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում` կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ակտիվորեն մասնակցում է նախըտրական արշավին, այստեղ զարմանալի ոչինչ չկա»,- ասել է Բախտաձեն:

Լրագրողները խնդրել են տեղի ունեցածը մենկաբանել նաև երկրի ՊՆ ղեկավար Լևան Իզորիային: Նա ասել է, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի մաքսիմալ կերպով ընդգծել համախմբված դիքրորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել