Yerkir.am-ը գրում է.

Արցախ այցելած ռուս բլոգեր Նատալյա Անոխինան նյութ է հրապարակել Live Journal-ում՝  խոսելով Արցախի խոհանոցային առանձնահատկությունների մասին:

Նա Արցախում մասնակցել է գինու գյուղական փառատոնի, որի ժամանակ էլ համտեսել է ավանդական ժենգյալով հացը: «Մի խոսքով` երբ լինեք Լեռնային Ղարաբաղում, անպայման համտեսեք ժենգյալով հաց: Դա տեղական ամենատարածված ուտեստն է: Այն կարելի է գնել Ստեփանակերտի շուկայում: Դրանք կպատրաստեն հենց ձեր աչքի առաջ»,- գրում է բլոգերը:

Նա նաև պատմում է արցախցիների հյուրասիրության մասին: Անոխինայի  խոսքով` երբ իրենք սեղանիկի մոտ կանգնած մտածում էին` քանի հատ ժենգյալով հաց գնել, անծանոթ տղամարդ հետաքրքրվեց, թե որտեղից են: Իմանալով, որ Մոսկվայից են, նա ասել է,  որ հյուրասիրում է, քանի որ հյուր են: «Նա վճարեց մեր հացերի համար ու լուռ հեռացավ»,- գրում է բլոգերը:

Բլոգերը խոսում է  բանջարեղեի առատության մասին` նշելով, որ դրանք նման չեն Մոսկվայի  խանութներում վաճառվողներին: «Ղարաբաղում բանջարեղենը նոր հավաքված է, լոլիկից լոլիկի հոտ է գալիս, վարունգից` վարունգի»,- գրում  է նա:

Նա նաև անդրադառնում է հայկական պանրին, կանաչիների տեսականուն,  մարինացված պահածոներին, խավիարին, բազուկով աղցանին, եփած հավին, սպանախին, ավանդական տոլմային,խորոված ձկանը, սուրճին, խաղողին, նռանը և գինուն:

 Առավել մանրամասն` այստեղ:

 Բլոգերի հրապարակած լուսանկարները` ստորև:

IMG_7153

IMG_7156

IMG_7161

IMG_6768

IMG_7016

IMG_7017

IMG_7019

IMG_6777

IMG_20180916_135053

IMG_7160

IMG_7169

IMG_7170

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել