Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե՝ վարչապետի հայեցողությամբ:

Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ասաց, որ եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար, ուստի դա օրենքով ամրագրելու կարիք չկա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց, որ Կաթողիկոսի անվտանգության մասին եթե-ներով խոսելու հարկ չկա և օրինագծի ընդունումը կարևոր է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ ճիշտ չէ Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, երբ ինքը կխնդրի իրեն պաշտպանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել