Ազգային ժողովում այսօր շարունակվում են հերթական քառօրյայի աշխատանքները։ Այսօր քվեարկության կդրվեն նախորդ օրերին քննարկված օրինագծերը:

ԱԺ այս քառօրյայի ժամանակ քննարկվեց 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագիծն ընդունելու համար նոյեմբերի 21-ին կհրավիրվի արտահերթ նիստ: 

ԱԺ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված էին «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և այլ նախագծեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել