«ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկ­նածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգր­կել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել: Մենք տե­ղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով, նրան գրել են 27-րդ հորիզոնականում: 

Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց՝ պատճառա­բանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտա­սարդներին: Փոխարենը ցուցակում ընդգրկվել են և ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ՝ Տավուշի նախկին մարզ­պետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Մարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզ­պետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել