Քեմբրիջի համալսարանում Ֆիթցվիլիամի թանգարանի հետազոտողներն ապացուցել են, որ «Ռոտշիլդի բրոնզները» անվանումով հայտնի երկու քանդակների հեղինակը Միքելանջելոն է, գրում է The Guardian-ը:

Վերածննդի նկարչի և քանդակագործի՝ հեղինակ լինելն ապացուցվել է «ոտնաթաթերի անկայուն մատների, ազդրերի մկանների և սեռական օրգանի խիտ մազածածկույթի» ոճից ելնելով: Քննադատները հայտնաբերել են արձանի այս տարրերի առանձնահատկությունները և համեմատել վարպետի այլ գործերի մանրամասներին:

Նրանք ապացուցել են, որ դրանք գրեթե կրկնում են Միքելանջելոյի մյուս քանդակների դետալները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել