Panorama.am-ը գրում է.

Մոսկվայում հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ Մարիան, կրկին սկսել է հաճախել դպրոց։ 360 tv-ին այս մասին ասել է ընտանիքի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։ Նա նշել է, որ 17-ամյա աղջիկը պարապում է ընդհանուր հիմունքներով։

«Աղջկները լավ են։ Առողջության հետ կապված ամեն ինչ կարգին է։  Դեռ ընթանում է քննություն, ապացույցների հավաքագրում»,- ասել է փաստաբանը։

Նա նաև նշել է, որ քույրերը չեն կարող օգտագործել կապի միջոցներ, բացառությամբ՝ արտակարգ դեպքերում։ Ժամանակի մեծ մասը քույրերն անցկացնում են տանը։

«Ամեն շաբաթ մեկ-երկու քննչական գործողություն է իրականացվում»,- հավելել է Պակուլինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել