Չինաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում գիտնականները ստեղծել են «արհեստական արև», որի ջերմաստիճանը 6 անգամ գերազանցում է մեզ ամենամոտ գտնվող աստղի ջերմաստիճանին։ Այս համակարգը նախատեսված է Արևի վրա տեղի ունեցող ատոմային սինթեզի ռեակցիաները մոդելավորելու, ինչպես նաև անսահմանափակ էներգիայի աղբյուր ստանալու համար։ Օրերս այս սարքը հերթական ջերմաստիճանային ռեկորդն է սահմանել՝ հասնելով 100 միլիոն Ցելսիուսի։

Գիտնականները համարում են, որ 100 միլիոն աստիճան ջերմության դեպքում է հնարավոր իրականացնել ատոմային սինթեզ։

Սպասվում է, որ առաջին սերնդի ռեակտորներն աշխատելու են դեյտրիումի և տրիտիումի միացության հիման վրա։ Այս նյութերի ատոմները միախառնվում են հելիումի ատոմի հետ, որն էլ էներգիայի մեծ կուտակում է առաջացնում։ Սակայն ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է, որ դեյտրիումի և տրիտիումի ատումները մոտենան իրար, որի համար էլ շատ բարձր ջերմաստիճան է հարկավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել