Panorama.am-ը գրում է.

Կալիֆորնիայում խոշոր հրդեհներին կարող են փոխարինել անձրևները, որոնք մի քանի վայրերում  կարող են ջրհեղեղների պատճառ դառնալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նահանգի  հրդեհային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոքսը:

«Մենք մեկ շաբաթից սպասում ենք անձրևների: Դա շատ կարևոր է մեզ համար, անձրևները վաղուց պետք է լինեին: Մենք անհանգստանում ենք, որ այդ շրջաններում սողանքներ և ջրհեղեղներ կարող են առաջանալ,  քանի որ հրդեհից հետո շատ բաց տարածքներ կան: Ուստի, մենք կփորձենք հնարավորինս արագ  զբաղվել դրանով»,- ասել է Կոքսը:

Նա հիշեցրել է, որ ներկայում Կալիֆորնիայի նահանգում երկու խոշոր հրդեհ շարունակվում է՝   Բյութ շրջանի Փերըդայզ քաղաքի շրջակայքում, ինչպես նաև՝ Մալիբու շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել