Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է 2019թ. բյուջեի նախագիծը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի 2019թ. բյուջեի նախագծի համաձայն՝  երկրի պաշտպանական ոլորտին հատկացվելու է 3 մլրդ 38 մլն մանաթ (1 դոլարի փոխարժեքն է 1,7 մանաթ):

Ըստ բյուջեի նախագծի՝  Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ ավելանալու են 132 մլն մանաթով (4,6 տոկոսով):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել