Սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի մասնագետները (ISIC) պարզել են, որ այդ ըմպելիքի գործածումը նվազեցնում է երկրորդ կարգի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Այս մասին ասվում է EurekAlert!-ի մամուլի ասուլիսում:

Դա է ապացուցել 30 հետազոտության և 1.185 210 մարդու տվյալների ուսումնասիրությունը:

Ըստ մասնագետների՝ ըմպելիքը կարող է հակաբորբոքային, հակաօքիսդանտային ազդեցություն ունենալ, ինչպես նաև ազդել աղիքային միկրոֆլորայի վրա և նպաստել ճարպի այրմանը: Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ սուրճի մեջ մի շարք օգտակար նյութեր կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել