Կոլորադոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ տաք ձմռանը ավելի շատ հանցագործություններ են տեղի ունենում, քան ցուրտ ձմռանը՝ գրում է GeoHealth-ը։

Հետազոտողները 1979-2016թթ․ ուսումնասիրել են ԱՄՆ-ի 16 հազար քաղաքների տվյալները: Պարզվել է, որ եթե ձմեռը ջերմ է, ավելի շատ հանցագործություններ են կատարվել, քան սառը ձմռանը: Ջերմաստիճանը ամռանը չի ազդել հանցագործությունների քանակի վրա:

Հետազոտողները պարզաբանում են, որ հանցագործության համար անհրաժեշտ է առնվազն երեք պայման. մոտիվացված հանցագործ, համապատասխան թիրախ և ոստիկանության աշխատակցի բացակայություն, որը կարող է դադարեցնել օրենքի խախտումը: Ջերմ ձմեռները, կարծես թե նպաստում են այդ գործոնների համընկմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել