Aysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ինքը ՀՀԿ ցուցակի հնգյակում ընդգրկված չէ:

«Կուսակցությունն է որոշել իմ տեղը: Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքական գործիչների արժեքը միայն ցուցակներում տեղ զբաղեցնելով չէ: Չեմ կարծում, որ 6 համարը վատ տեղ է: Անկախ նրանից՝ ես 1-ին, 6, թե 16-րդ համարը կլինեի, պայքարելու եմ իմ սկզբունքների համար», - ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց՝ կասկած չունի, որ կհայտնվեն խորհրդարանում, քանի որ իրենց թեկնածուները ունեն իրենց ընտրազանգվածը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել