Analitik.am-ը գրում է.

Այս օրենքի ընդունումը կամ չընդունումը, մեր իրականության մեջ որևէ բան չի փոխի։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման արգելք հանդիսացող հանգամանքների շարքում լրացնել նաև նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը, իսկ ընդունման դեպքում կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը։ Բացի այդ, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված է նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ տասնութ տարեկան տարիքի հասնելը:

Փաշինյանը հայտարարեց, որ շահարկումներից հստակ խուսափելու համար պետք է մեկ ճշտում կատարել․ «Ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են զագս և ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանանք, կա արդյո՞ք օրենսդրական որևէ ճանապարհ կամ որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»։

Վերջում, առաջարկվեց գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ  ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել