Armsport.am-ը գրում է.

«Վուլվերհեմփթոնը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի ծառայություններոով:

Այս մասին հայտնում է Birmingham Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «գայլերը» դիտարկում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:

Մանկունիացիներն, իրենց հերթին, պատրաստ են բաժանվել արգենտինացուց:

Հարկ է նշել, որ «Վուլվերհեմփթոնը» դեռ այս ամառ էր փորձում գնել Ռոխոյին, բայց այդ ժամանակ արգենտինացին հրաժարվել էր տրանսֆերից` ակումբն անվանելով «ոչ մեծ»:

28-ամյա Ռոխոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը Լիսաբոնի «Սպորտինգից» 20 մլն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոխոն դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել Անգլիայի առաջնությունում` ընդամենը մեկ անգամ ընդգրկվելով պահեստայինների թվում:

Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել