Նիկոլ Փաշինյանի «Չար տնակում» շուտով հայտնվելու են նոր դեմքեր, որոնք հստակ պետք է հասկանան, որ այդ կաբինետներն իրենց միշտ սեղմելու են, փորձելու են կլանել ու ջնջել նրանց հիշողությունները, նույնիսկ արժեզրկելու են նրանց արժեքները։

Արդեն նշմարվում են անձինք, ովքեր, իհարկե, կուլ են գնալու կաբինետին ու դրա փափուկ աթոռի գայթակղությանը, ուրանալու են իրենց արժեքները, սակայն ամենակարևորն այն է, որ մարդիկ գոնե այդ պահին հասկանան, որ իրենց վայրկյան առաջ պետք է դուրս գան այդ «Չար տնակից», որպեսզի կարողանան շարունակել Փաշինյանի գործողությունները։ Այլ պարագայում անիմաստ կլիներ այն մոտեցումները, որոնցից, իր խոսքերով, ոգևորված Նիկոլ Փաշինյանը սկսել է այս ամենը։

Բոլորը պետք է հասկանան, որ կաբինետը չի կարող երբեք առավել լինել սեփական անձից ու մոտեցումներից ու կաբինետը չի կարող թելադրել քեզ արժեքներ՝ լինի դա կաբինետ ԱԺ-ում, թե կառավարությունում, թե նախագահականում և այլն։

Այո, այս պահին քաղաքականության մեջ առաջին լուրջ քայլերը կատարող երիտասարդները բախվելու են «Չար տնակին», ու արդեն այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրականում ով ինչի համար էր փողոցում ու ով ինչպիսի արժեքների կրող էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել