«Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում: Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավարևմտյան-Շենգավիթ ընտրատա­րածքում, իր վրա շատ վստահ է: «Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություն­ներին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ասաց մեր աղբյուրը: 

Սակայն Միրզոյանն անհանգիստ է նույն ընտրատարածքում առաջադրված ԿԳ նախարար Արայիկ Հա­րությունյանի համար ու հանդիպումներ է ունենում տարածքի «ասողների» հետ, պարզաբանում, որ Արայիկը նախարար մարդ է, պետք է պատշաճ ձայներ հավաքի: Ավելին՝ մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը նրանց թվում է, ովքեր ցանկանում են, որ Արայիկ Հարությունյանը դառնա ԱԺ նախագահ, սակայն վերջինիս ԱԺ նախագահ դառնալը վտանգի տակ է ոչ միայն այն պատճառով, որ «ՔՊ»-ում մի քանի հավակնորդ կա այս պաշտոնի համար, այդ թվում՝  գենդերային՝ Լենա Նազարյա­նը, այլև մի շարք «այլ» պատճառներով: 

Ի դեպ, այս ընտրատարածքում է առաջադր­վելու նաև բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, որն այդ տարածքի բնա­կիչ է, սակայն «վայ թե իրեն իրենց շենքում էլ չեն ճանաչում»,- ասաց «ՔՊ»-ական մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել