Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շաhարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ինչը, ըստ իրենց, նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:

Մասնավորապես, խոսքը գնում է 11.11.2018թ. քաղ. Ի. Նունուշյանի կողմից կնոջը՝ Ք. Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել:

Տվյալ դեպքում ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի. Նունուշյանի նկատմամբ, ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն, կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկն էապես նվազեցրել է, բացի այդ՝ չի եղել նաև փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ ձերբակալում չի իրականացվել: 

Ընտանքիում բռնության յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ՀՀ ոստիկանությունը պատրաստակամությամբ իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել