Իսկ իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք: Տարիներ առաջ Վազգեն Սարգսյանը մի բան գիտեր, որ նման կերպ էր արտահայտվում: Ու տարիներ շարունակ այս գիծը բռնած ապրում ենք: Ամեն անգամ ամենավճռական պահին թուրքը հրադադար է խնդրում, որպեսզի ամրապնդվի և շունչ քաշի: Մենք էլ այդ հրադադարը, իհարկե, թույլ ենք տալիս:

Այդպես էր 2016 թվականին ապրիլին, երբ հայկական կողմն արդեն պետք է անցներ լայնամասշտաբ գրոհի, ադրբեջանական կողմը հրադադար խնդրեց: Որպեսզի թարմանա, ուժ հավաքի: Դե մենք էլ միամիտ մարդիկ ենք, հրադադարն էլ չգիտենք՝ ինչի վրա օգտագործենք: Հա, սրա մասին էլ այսօր խոսել է Վիտալի Բալասանյանը:

Հիմա էլ նույն իրավիճակին ենք բախվում, երբ Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը պայմանավորվում է, որ թուլացնեն սահմանի լարված վիճակը: Իսկ Ադրբեջանը ի՞նչ է անում: Այո , սկսում է ամրապնդվել Նախիջևանի հատվածում, դե մյուս հատվածներում ևս, սակայն Նախիջևանը Ադրբեջանի համար հատուկ նշանակություն ունի: Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ Նախիջևանի հատվածում հաջողությունների հասնելը բարդ գործ է, ու ամեն կատարած գործողություն կարող է շատ թանկ նստել իր վրա:

Ադրբեջանցու հարևանությամբ ապրելու միակ գլխավոր պայմանն այն է, որ միշտ պետք է գիտակցես, թե կոնկրետ հրադադարի պայմանավորվածության որ հատվածում Ադրբեջանը կփորձի միավորներ հավաքել: Ցանկացած բանակցության կամ պայմանավորվածության արանքում թշնամին դիտարկում է մոտ ապագայում կատարվելիք որևէ ահաբեկչական գործողություն, որի նախապատրաստվելու համար փորձում է կարճ ժամանակով իրավիճակը հանդարտեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել