«ԱՄՆ-ը կարող է պարտվել Չինաստանի և Ռուսաստանի դեմ պատերազմում: Իր դաշնակիցներին, գործընկերներին և իր կենսական շահերը պաշտպանելու Ամերիկայի ունակությունը գնալով ավելի շատ է կասկածների տեղիք տալիս»,- ասվում է ազգային անվտանգության հարցերով 12 նախկին աշխատակիցներից և փորձագետներից կազմված Ազգային պաշտպանության ռազմավարական հանձնաժողովի զեկույցում, տեղեկացնում է CBS News-ը։

Ռուսաստանի և Չինաստանի նման ավտորիտար տերությունների հզորացումը, Իրանի և Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև «մոխրագույն գոտու» երկրների աճող ագրեսիան, ջիհադականների կողմից սպառնալիքների ուժեղացումը, դիվանագիտական և տնտեսական հարկադրանք պարունակող «մոխրագույն գոտու» աճող ագրեսիան, առաջադեմ տեխնոլոգիաների՝ հիպերձայնային զենքի և արհեստական բանականության տարածումը, ինչպես նաև՝ բյուջեի անկայունությունն ու պաշտպանության ոլորտում ներդրումների կրճատումը խիստ նվազեցնում են ԱՄՆ-ի առավելությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել