Tert.am-ը գրում է.

Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Սկզբնապես մենք ասել էինք, որ աշխատանքային խումբ ստեղծելով Սաուդյան Արաբիայի հետ՝ մտադիր չենք դիմել միջազգային դատարան, սակայն այժմ տեսնում ենք, որ միջազգային հետաքննությունն անհրաժեշտ է: Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ բացահայտելու այս սպանության բոլոր հանգամանքները: Չենք պատրաստվում ո՛չ փակել այս գործը, ո՛չ գործարք կնքել»,- ասել է թուրք նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել