Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում սկսվել են հրդեհամարտավարական զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Զորավարժություններն անցկացվում են Գյումրիի ու Երևանի ռազմական կայազորներում` համալիրի կանոնավոր և ոչ կանոնավոր հրդեհային խմբերի զինծառայողներով: Հրդեհամարտավարական զորավարժություններում Անդրկովկասում ներգրավված են ավելի քան 100 զինծառայող և շուրջ 20 միավոր մարտական ու հատուկ տեխնիկա, այդ թվում` ժամանակակից, արդիականացված հրդեհաշիջման մեքենաներ»,- գրված է հաղորդագրությունում:

Զորավարժությունները կտևեն 3 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել