Ժամեր առաջ ինձ զանգահարում է ֆեյսբուքյան պատվարժան կամրադներից մեկն ու իրազեկում, որ ինձնով արդեն ԱԱԾ-ն է զբաղվում, և այդ ինֆոն տարածել է forrights.am կայքը։ Մտնեմ ու տեսնեմ ի՞նչ․ оказывается, ես ու իմ կայքը կրոնական ատելություն հրահրելու մեջ ենք մեղադրվում։ Պատճառն էլ կոնկրետ այս հոդվածն է։

Այսօր արդեն անոնս արել էի forrights.am-ի տված հոդվածի վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակում ինձ մի քանի հարցեր են հետաքրքրում, որոնք ուզում եմ բարձրացնել հիմա, քանի դեռ չեն լռեցրել նախաքննության գաղտնիքի отмазка-ով․

- ՀՀ վարչապետի ո՞ր օգնականը դերակատարություն ունի լրատվամիջոցի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցում։

- ՀՀ վարչապետի օգնականն այդ ի՞նչ նյութեր է տրամադրել հոկտեմբերի 1-ին, որոնց հիման վրա օգոստոս-սեպտեմբեր վաղեմության թեմայով քրեական գործ են հարուցել։

- «Կյանքի խոսքը» մի քիչ չի՞ գերագնահատում իր հնարավորությունները՝ պատերազմ հայտարարելով ՀՀ-ում ամենախոշոր լրատվամիջոցներից մեկին։

Ստեղծված իրավիճակում ուզում եմ նաև մի քանի ակնարկ անել․

- Ես ուզում եմ հավատալ, որ այս քրեական գործի հարուցումը որևէ աղերս չունի ՀՀ քաղաքական ղեկավարության հետ՝ չնայած այն հանգամանքին, որ նշվում է ՀՀ վարչապետի օգնականի դերակատարության մասին։

- Ես ուզում եմ հավատալ, որ այս հետապնդումը կախված չէ ո՛չ անձամբ իմ սոցիալական ակտիվության, ո՛չ էլ BlogNews.am կայքի անկախ խմբագրային քաղաքականության հետ։

- Ես համարում եմ, որ «Կյանքի խոսք» աղանդի մեղադրանքները մտացածին են, ու թե՛ նշված դրավագում, թե՛ առհասարակ տվյալ աղանդի ու դրա սիամական երկվորյակների դեմ ոչ մի ատելություն չի հրահրում։

- Ես վստահ եմ, որ արդարությունը կգերակայի, անգամ եթե արդարադատությունը կաղ է, անգամ ի հեճուկս այն հանգամանքի, որ այս աղանդն ամենանվիրական մասնակցությունն է ունեցել «սիրո ու հանդուրժողականության» այս հեղաՇՐՋՄԱՆԸ։

Նաև հավելեմ, որ առավելագույնս հետամուտ ենք լինելու, որպեսզի օրենքի թույլատրված սահմաններում պարզենք, թե կոնկրետ ով ու ինչ դերակատարություն է ունեցել այս ֆարսի մեջ, ու մասնավորապես՝ ՀՀ վարչապետի որ օգնականն է նման անձնուրաց կերպով իրականացնում «Կյանքի խոսք» աղանդի լոբբինգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել