Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում սոցցանցերում կատարած գրառումների պատճառով քրեական հետապնդման է ենթարկվել  180-ից ավելի քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ուսումնասիրվել է «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի, ընդհանուր առմամբ, 227 օգտատիրոջ էջ: Ուսումնասիրության արդյունքում՝ քրեական հետապնդում է սկսվել 182 օգտատերերի նկատմամբ:

Սոցցանցերի օգտատերերը մեղադրվում են ահաբեկչության քարոզ իրականացնելու, ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու, քաղաքացիների շրջանում ատելություն սերմանելու հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել