Դուք ցանկանում եք փոխե՞լ ձեր աշխատանքը։ Իսկ միգուցե ձեր ներկայիս աշխատանքը ձանձրալի է, և դուք ադրենալին և դժվարություննե՞ր եք ցանկանում։ Երկար մտածեք որոշում կայացնելուց առաջ, քանի որ հիմա մենք ձեզ կներկայացնենք աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունները։ Որոշ մասնագիտություններ այնքան վտանգավոր են, որ աշխատողների կյանքն իրական վտանգի է ենթարկվում։ Անկախ այն բանից, թե որքան հեղինակավոր է ձեր աշխատանքը, և որքան աշխատավարձ եք ստանում, հիշե՛ք՝ դուք ունեք ընդամենը մեկ կյանք։

Փայտահատներ

Հսկա ծառեր, սուր սղոցներ և տանջալից աշխատանքի երկար ժամեր։ Այս մասնագիտությունը թույլերի համար չէ։

Ձկնորսություն

Ծով, երկար գիշերներ, ջրի և օդի ցածր ջերմաստիճան։ Զարմանալի չէ, որ այս մասնագիտությունն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում։ Հաճախ վտանգավոր մասնագիտությունները կապված են լինում տարերային աղետների հետ, և ձկնորսությունն էլ բացառություն չէ։

Փոքր ինքնաթիռների օդաչուներ

Փոքր ինքնաթիռների աշխատակիցները ստիպված են լինում աշխարհի տարբեր ծայրամասեր տեղափոխել մարդկանց և տարբեր բեռներ։ Վատ եղանակը և բարդ տեղանքը շատ վտանգավոր են նրանց համար, քանի որ մեծ ինքնաթիռներով ավելի հեշտ է հաղթահարել դրանք։

Հանքափորներ

Այս աշխատանքը բավականին վտանգավոր է, քանի որ աշխատելու ժամանակ հնարավոր են փլուզումներ, պայթյուններ, ինչպես նաև թունավորում։

Փրկարարներ

Այս մասնագիտությունը ընտրելու համար դուք իրոք մեծ խիզախություն պիտի ունենաք, քանի որ դուք, վտանգելով ձեր կյանքը, փրկում եք ուրիշներին։

Մետաղագործներ

Տարբեր քիմիական գործընթացների ժամանակ առաջացած գազերը շնչելով՝ դուք լուրջ վտանգի եք ենթարկում ձեր կյանքը։

Թիկնապահներ

Նրանք իրենց վրա են ընդունում ուրիշի համար նախատեսված փամփուշտը։

Տիեզերագնացներ

Տիեզերական ծրագրերի իրականացման ամբողջ ժամանակահատվածում տիեզերք են թռել 400 պատրաստված մասնագետներ, նրանցից 34-ը մահացել են։ Ռադիոակտիվ նյութերի ազդեցության հետևանքով նրանց մոտ առաջանում են նաև առողջական խնդիրներ։

Ոստիկաններ

Հանցագործներին ձերբակալելու համար նրանք վտանգի են ենթարկում իրենց կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել