Շատ կանայք նախընտրում են բարձրակրունկ կոշիկներ։ Եթե դուք գնում եք առևտրի կենտրոն, ժամադրության կամ հարցազրույցի, ապա շատ դժվար է դիմանալ բարձրակրունկ կոշիկ հագնելու գայթակղությանը։ Հավանաբար դուք նաև չգիտեք, որ բարձրակրունկ կոշիկներն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում և հաճախ նրանք կարող են կործանել ձեր կյանքը։ Իմիջիայլոց, երբեք ուշ չէ նման կոշիկներն ավելի հարմարավետով փոխարինելու համար։

  • Բարձրակրունկ կոշիկները կարող են ոսկրային մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ։
  • Նրանք զգալիորեն ավելացնում են մեջքին, վզին և ծնկներին ընկնող ծանրաբեռնվածությունը։
  • Նրանք գոտկատեղի հատվածում ցավերի պատճառ կարող են դառնալ։
  • Բարձրակրունկները փոխում են ձեր կեցվածքը և ոչ միշտ դեպի լավը։
  • Նրանք կարող են վնասել ոչ միայն ձեր մեջքը, այլ նաև տազային հատվածի մկանները։
  • Բարձրակրունկները կարող են սխալ «հաղորդագրություն» ուղարկել և մի շարք խնդիրներ առաջացնել․․․
  • Շատ դեպքերում ձեզ հարկավոր չէ ավելորդ ուշադրությունը, հատկապես երբ դուք ուշ եք տուն վերադառնում։
  • Բարձրակրունկները հարմար չեն ամեն օր կրելու համար։ Եթե դուք հայտնվեք վտանգավոր դրության մեջ, ապա ստիպված պիտի փախչեք, իսկ բարձրակրունկներով ինչպե՞ս պիտի փախչեք։

Իսկ ի՞նչ անել, եթե ինչ-որ կարևոր պատճառով դուք ստիպված բարձրակրունկ պիտի հագնեք։

Օրթոպեդները խորհուրդ են տալիս հետևյալը․

  1. Ընտրեք 8 սմ-ից ոչ բարձր բարձրակրունկներ։ Ավելի բարձրերը կփոխեն ձեր քայլվածքի բիոմեխանիկան և կմեծացնեն մեջքի և կոնքերի ծանրաբեռնվածությունը։
  2. Եթե ինչ-որ մի օր դուք հագել եք 7-8 սմ բարձրակրունկ, անհրաժեշտ է հաջորդ օրն անցնել 4-5 սմ բարձրակրունկի, իսկ հետո անցնել հարթ կոշիկների։
  3. Պետք չէ ամբողջ օրն անցկացնել բարձրակրունկներով։ Աշխատանքի կամ որևէ միջոցառման գնալիս ձեր բարձրակրունկները պահեք ձեր պայուսակում և միայն տեղ հասնելուց հետո հագեք այն։
  4. Հիշեք, թե ինչպիսի կառուցվածք ունի ձեր մարմինը և աշխատեք առաջ չթեքվել և ուղղահայաց դիրք պահպանել՝ ուսերը՝ հետ, կուրծքը՝ առաջ, գումարած չլարված ծնկներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել