Armenpress.am-ը գրում է.

Ալավերդու պղնձաձուլարանը փակելու հարցը դեռ քննարկվում է, փակելու համար չկա նաև պարտադրանք կառավարության կողմից: Սակայն, վաղ թե ուշ պղնձաձուլարանը փակվելու է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ վերջերս Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված խնդրի առաջ են կանգնել 650 աշխատողներ, որոնք կկորցնեն իրենց աշխատանքը: «Պայմանագիրը դեռ շարունակվում է, սակայն նրանք աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Եթե հաշվի առնենք նաև վերջերսԹեղուտի հանքավայրի 1200 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի լուծարումը, ստացվում է, որ մոտ 1800 աշխատողներ Ալավերդու տարածաշրջանում կորցնելու են  իրենցաշխատանքը»,- ասաց նա:

Կյուրեղյանը նշեց, որ հարցի քննարկումների ժամանակ հնչել են կարծիքներ, որ պղնձաձուլարանի փակման մեջ վճռորոշ դեր է ունեցել կառավարության պահանջը՝ ապահովել բնապահպանական նորմերը:

«Փակելու մասին վերջնական որոշում չկա, այս պահի դրությամբ հարցը քննարկվում է՝ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ Դա ընդհանուր խնդիր է, որը կապված է Թեղուտի խնդրի հետ: Այդ բանակցություններումկառավարությունը ակտիվ դեր է ստանձնել: Եվ ես կարծում եմ, որ պղնձաձուլարանի հարցը չենկարող դիտարկել միան աշխատատեղերի տեսանկյունից, որովհետև այն ոչ միայն միջազգային, այլև տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը», - ընդգծեց Ավինյանը:

Նա նկատեց, որ վաղ թե ուշ պղնձաձուլարանը, ընդհանուր առմամբ, փակվելու է։ Սակայն փակվելուն զուգահեռ դիտարկվում են նաև ներդրումային ծրագրեր Ալավերդիում: «Այս պահինքննարկվում է շատ ավելի մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցումը, որը տարեկան 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու մշակել: Այս պահի դրությամբ՝ փակման վերջնականորոշում չկա, և կառավարության կողմից նման պարտադրանք չկա: Ընթանում են բանակցություններ, վստահեցնում եմ, որ դրանք կգան որոշակի տրամաբանականեզրահանգման ու կբերեն որոշակի լուծումների»,- շեշտեց Ավինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց նաև, որ Թեղուտի հանքի ռեկուլտիվացիայի հարց չի քննարկվում: Քննարկվում է Թեղուտի հանքի վերաշահագործման, նոր օպերատորի ներգրավման հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել