Պատմական պահ է Իսրայելում դեսպանության բացման և ռեզիդենտ դեսպան ունենալու համար: 
1. Առավել էֆեկտիվ աշխատելու և առավել բարենպաստ միջավայր մեր դեսպանի համար հնարավոր է, որ այլևս չլինի: 
2. ԱԳՆ-ն դեսպանի առնվազն երկու փայլուն թեկնածու ունի: 
3. Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանավորել երրորդ երկրներով, մանավանդ որ երրորդ երկրներն իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ մեզանով չեն պայմանավորում:
4. Իսրայելում ունենք աճող հայ համայնք:
5. Եկեղեցապատկան կարևորագույն սրբատեղի:
6. Իսրայելը մեր թշնամուն զենք է վաճառում:
7. Պետք է Իսրայելի հետ բարեկամությունը Վաշինգտոնի հետ բարեկամության կոնտեքստում նաև դիտարկել: 
8. Պատրիարքարանի և Էջմիածնի հարաբերությունների բարելավման հարցում դեսպանը կարող է օգտակար լինել: 
9. Ու վերջապես՝ իրենց մեր երկրում դեսպանություն ավելի քիչ ա անհրաժեշտ, քան մեզ` իրենց երկրում: Մի կողմ է պետք դնել «թող իրանք բացեն, մենք էլ կբացենք» հնացած և ոչ պրագմատիկ թեզը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել