Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում քննարկման ներկայացվեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և  Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախագիծը, ժողովրդական խոսքով ասած, վերաբերում է «տոտոներին և վիվառոներին», օրենսդարական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում: «Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործուենության օրենքով արգելմանը ՀՀ-ում, ինչպես իրենց գրասենյակների, այնպես էլ վիրտուալ, ինտերնետ հարթակում գործուենության արգելմանը»,-ասաց նա:

Որպես կարճ հիմնավորում, պատգամավորը նշեց, որ տարատեսակ բուքմեյքերները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են և դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել: «Կա համահայաստանյան համաձայնություն, 99,9 տոկոսն այդ հարցում ունի համաձայնություն: Սա վիճարկելի չի, իսկ ովքեր վիճարկում են, առաջարկում եմ ամենամարդաշատ հանրահավաքում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կողմից այս հարցը դարձնել քննարկման առարկա»,-ասաց նա:

Ֆարմանյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս, տարբեր առիթներով անդրադառնալով այս հարցին, նկատել է, որ մի ամբողջ ժողովուրդ ներքաշել համազգային «ղումարբազության» մեջ, ոչ միայն սխալ է տնտեսական զարգացման մոդելի տեսանկյունից, այլև անդառնալի կորուստներ է հասցնում մեր ժողովրդի բարոյական նկարագրին:

Պատգամավորն ասաց՝ լավատես է, որ այս մոտեցումը վաղը, երբ առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության, իր ատացոլումը կստանա կողմ քվեարկելու տեսքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել