Tert.am-ը գրում է.

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ բյուջե է։ Այսօր ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա նկատեց, որ այս բյուջեի ծնողներն՝ ԱԺ-ն ու Կառավարությունը, պաշտոնանկ ու ժամանակավոր են, բայց, միևնույն է, պետք է բյուջե հաստատեն։ «Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել։ Հուսով ենք՝ նոր կառավարությունը բյուջեի հիմնական շեշտադրումները կիրականացնի, իսկ նոր խորհրդարանը կվերահսկի։ 

Մենք այս բյուջեին կողմ ենք քվեարկելու նաև նրա համար, որ բազային կենսաթոշակը 10․000 դրամով ավելանալու է։ Եթե մենք ասում են, որ երկրում աղքատներ չպետք լինեն, գոնե պետք է ունենաք աղքատի բանաձևում։ Մինչև հիմա որևէ մեկը համարձակություն չունեցավ ասել, որ կենսապահովման նվազագույն չափի  եկամուտ չունեցողներն աղքատ են, այսինքն՝ 70-80 տոկոսը մեր բնակչության աղքատ է»,- ասաց նա՝ հավելելով, որ փոխանցիկ բյուջեին չենք խոչընդոտի և կողմ կքվեարկեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել